Իսրայելը Գազայում հարվածել է մզկիթին. կա 16 զոհ, այդ թվում` 10 երեխա
Առնվազն 16 մարդ է զոհվել, երբ իսրայելական բանակը հարվածել է Գազայի հյուսիսում գտնվող մզկիթին:
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Ինչպես հայտնում են Al Jazeera-ի արաբական մասնաճյուղի մեր գործընկերները, Գազայի հյուսիսում գտնվող Ֆաթիմա ալ-Զահրա մզկիթի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը 10-ից հասել է 16-ի»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Զոհերի թվում կա առնվազն տասը երեխա: