Մեքսիկայում հանրահավաքի ժամանակ բեմ է փլուզվել, կան վիրավորներ
![Մեքսիկայում հանրահավաքի ժամանակ բեմ է փլուզվել, կան վիրավորներ](/timthumb.php?src=disc/23-05-24/f2a6df425e0c9b85ade9196ce46c89fa.jpg&w=780)
Մեքսիկայում նախընտրական հանրահավաքի ժամանակ զարդարանքներ են ընկել երկրի նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մեյնեսի վրա։ Այս մասին հայտնում է El Universal-ը։
Ցույցը տեղի է ունեցել Նուևո Լեոն նահանգի Սան Պեդրո Գարսիա քաղաքում։
Դեկորացիայի փլուզման պատճառը ուժեղ քամին էր։ Նախագահի թեկնածուն պատրաստվում էր ուղերձով հանդես գալ, երբ մեծ էկրանն ու բեմն ընկել են մարդկանց բազմության վրա։
Վերջին տվյալներով տուժել է 18 մարդ, նրանք թեթև վնասվածքներ են ստացել, կոտրվածք է ստացել միայն մեկ հոգի։ Դեպքի վայրում են փրկարարները։
Մեյնեսն ասել է, որ ինքը լավ է, և իր թիմի անդամներն արդեն բուժվում են հիվանդանոցում: