Իսրայելցի զինվորները կրակ են բացել Al Jazeera-ի նկարահանող խմբի վրա
![Իսրայելցի զինվորները կրակ են բացել Al Jazeera-ի նկարահանող խմբի վրա](/timthumb.php?src=disc/23-05-24/32dc2cafb3088c67216d711d6797bcb5.jpg&w=780)
«Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ իսրայելական զորքերը կրակել են Հորդանան գետի մոտ գտնվող Ջենին քաղաքում աշխատող իրենց նկարահանող խմբի վրա:
«Իսրայելցի զինվորները կրակել են «Ալ Ջազիրայի» նկարահանող խմբի վրա Ջենինի հյուրանոցներից մեկի մոտ, երբ մեր թղթակիցներից մեկը պատրաստվում էր եթեր դուրս գալ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վիրավորվել է հյուրանոցի մեկ աշխատակից։ Իսրայելցի զինվորները շրջափակել են հյուրանոցը, շենքի գլխավոր մուտքը: