Պաղեստինում չեն կարծում, որ Իսրայելը կփոխի պատերազմում իր դիրքորոշումը
Պաղեստինը չի ակնկալում, որ ԵՄ երկրների կողմից իրենց երկիրը ճանաչելու որոշումները դրական ազդեցություն կունենան Իսրայելի դիրքորոշման վրա, սակայն կարծում է, որ Իսրայելը մեկուսացման ճանապարհին է:
Այս մասին ասել է Ավստրիայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին, գրում է Ria.ru-ն:
«Մենք արդեն տեսանք, թե ինչպես է Իսրայելը արձագանքել այդ երկրներին, և, հետևաբար, մենք չենք ակնկալում որևէ դրական ազդեցություն: Իսրայելն այժմ շարունակում է շարժվել դեպի լիակատար մեկուսացում միջազգային մակարդակով»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին։
Հիշեցնենք, որ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան ճանաչեցին Պաղեստին պետությունը: