ԱՄՆ-ը և Եվրամիությունը կպատասխանեն Վրաստանին. Բլինկեն
ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատրաստվում են գործողություններ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ կապված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը։
«Մենք շատ ուշադիր նայում ենք, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան դրան: Եվ ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է Բլինկենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով նշված օրինագծի քննարկումը Վրաստանում։
Բլինկենի խոսքով, «ԵՄ-ն ուսումնասիրում է օրենքի ազդեցությունը Վրաստանի վրա»: