ԱՄՆ կոշտ պատասխան կտա, եթե Իրանը փորձի իրեն մեղադրել ուղղաթիռի կործանման ներգրավվածության մեջ. Վաշինգտոնը զգուշացրել է Թեհրանին
Միացյալ Նահանգները կոշտ պատասխան կտա, եթե Իրանը փորձի իրեն մեղադրել ուղղաթիռի կործանման ներգրավվածության մեջ:
Այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Միայն կարող եմ ասել, որ մենք դրա հետ կապ չենք ունեցել»,- ասել է նա։
«Եթե այս կամ այն փուլում Իրանը փորձի մեզ պատասխանատվության ենթարկել դրանում ներգրավվածության համար, մենք դրան կպատասխանենք չափազանց կոշտ»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդի օգնականը։