Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է ձերբակալման օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիային։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների իրագործման մեջ։ Մյուս կողմից էլ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունն է ցեղասպանության մեղադրանքով գործ սկսել Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարանում։ ՀԱՀ-ը պնդում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը, ներխուժելով Գազայի հատված, պաղեստինցիների դեմ ցեղասպանություն է իրականացնում։ Իսրայելը կտրականապես մերժում է մեղադրանքը և այն անվանում «անհիմն»:

Ի դեպ, այդ գործի մեղադրանքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Թուրքիան, այն դեպքում, երբ այդ երկիրը հրաժարվում է առերեսվել սեփական պատմությանը և ընդունել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։ Գազայի հատվածում կատարված միջազգային հանցագործությունների հետ կապված հարցը կարևոր է նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը միաժամանակ տարբեր միջազգային հանցագործություններ է իրագործում ու չի էլ թաքցնում դրանց շուրջ իր մտադրությունները։ Սակայն այդ հանցագործություններն այդպես էլ հետևանքներ չեն ունենում։ Բաքուն անտեսում է բոլոր նախազգուշացումները։ Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի փետրվարի 22-ին որոշում ընդունեց, ապա նաև վերահաստատեց այն, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։ Բայց Ադրբեջանում լիովին անտեսեցին Հաագայի դատարանի որոշումը, իսկ հիմա գրեթե ոչ ոք չի հիշում դրա մասին։

Ու անցած տարվա աշնանը Հայաստանը վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, որպեսզի Միջազգային քրեական դատարանի մաս կազմի ու Հայաստանի ու Արցախի դեմ իրագործված հանցագործությունների մասով գործ հարուցի Ադրբեջանի դեմ, բայց արդեն ամիսներ են անցել, ոչ մի նորություն չկա։ Ու սպասում էլ չկա, որ Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի մասով հայցեր կարող են ներկայացվել, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը, որը միայն զբաղված է Ադրբեջանի պահանջները լուռումունջ կատարելով։ Ավելին, կան խոսակցություններ, որ գուցե եղած հայցերը հետ կանչվեն: Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ այս պահի իշխանությունները որոշեցին մեծ խանդավառությամբ միանալ այդ դատարանին։ Հենց նաև այս համատեքստում է, որ տպավորություն է առաջանում, թե խնդիր էր դրված Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, ինչն էլ «հմուտ կերպով» կատարեցին։

Չէ՞ որ Ռուսաստանը շատ զգայուն է այդ հարցում, քանի որ թեման առնչվում է ուղիղ ՌԴ նախագահին, տվյալ դեպքում նրա՝ Հայաստան հնարավոր այցելությանը։ Վերադառնալով Ադրբեջանի թեմային՝ նշենք, որ այդ երկրի ու նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործ բացելու և հաջողության հասնելու հարցում կան բոլոր անհրաժեշտ հիմքերը։ Նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են իրենց գնահատականներում ընդգծում, որ Արցախի հայության նկատմամբ իրագործվել են միջազգային հանցագործություններ, ընդհուպ՝ ցեղասպանություն։ Հենց միայն այդ հրապարակումներն ուղղակի բավական էին Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Եթե բավարար աշխատանք կատարվեր, ապա հիմա արդեն Միջազգային քրեական դատարանը Ալիևին ու ադրբեջանական ղեկավարության այլ ներկայացուցիչներին կարող էր ձերբակալման օրդեր տալ։ Նույնիսկ հարաբերական հանգիստ վիճակում է Ադրբեջանը շարունակում հանցագործություններ իրագործել։ Օրինակ՝ ներկայում, չնայած սահմանին հարաբերական խաղաղություն է, բայց նույնիսկ այս ժամանակն Ադրբեջանն օգտագործում է մշակութային ցեղասպանություն իրագործելու համար, ոչնչացնում է հայկական ժառանգությունը, փոփոխում և յուրացնում դրանք կամ «ալբանացնում»։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, տեսնելով, որ անպատիժ է մնում, ապագայում՝ նույնիսկ սահմանազատումից հետո, նորից ագրեսիա կարող է ձեռնարկել։ Եթե այդ երկիրը թքած ունի միջազգային մարդասիրական նորմերի և միջազգային իրավունքի վրա, ապա ի՞նչ խնդիր է այդ երկրի համար խախտել միջազգային պայմանագիրն ու սահմանազատման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուղղակի մինչ այդ սահմանազատման արդյունքում հակառակորդ երկիրն իր դիրքերը ավելի առաջ բերած ու ամրապնդած կլինի։ Ահա, նաև սա կանխելու մասին է առաջին հերթին Սրբազան պայքարը...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: