Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջներըԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Արխիվ

ՄԻՊ հայտարարությունը Վարդգես Գասպարիի գործի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ (Վարդգես) Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը:
Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և նշում, որ միևնույն ժամանակ‚ փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարտգեզ Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարտգեզ Գասպարիի կինը և փաստաբանը ահազանգել են Վ. Գասպարիի կնոջ հետ նրա տեսակցություն չթույլատրելու մասին:

Ահազանգի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցներն այցելել և տեսակցել են Վ. Գասպարիին: Վարտգեզ Գասպարին հայտնել է‚ որ սկսել է հացադուլ‚ քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության: Վ. Գասպարին հայտնել է նաև‚ որ իրեն տեղափոխել են այլ խուց:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վարտգեզ Գասպարին դադարեցրել է հացադուլը: Վերը շարադրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Վարտգեզ Գասպարիի հայտնած տվյալների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:

Նույն հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին: Վարտգեզ Գասպարիի կինը‚ ինչպես նաև նրա փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ են ներկայացրել նաև այն մասին‚ որ Վ. Գասպարիի կնոջը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկու անգամ թույլ չեն տվել տեսակցել Վ. Գասպարիի հետ: Այս հարցի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ են պահանջվել ՀՀ արդարադատության նախարարից:
Ինչ վերաբերում է Վ.Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Վարտգեզ Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին»:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Մարդու իրավունքների պաշտպանին արգելում է բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատավորներից: Այդուհանդերձ‚ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում նշված հարցը բարձրացվել է ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Վ. Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարությունների հիման վրա ուսումնասիրել է նաև Վարտգեզ Գասպարիին ազատությունից զրկելու հետ կապված իրավական հարցը:

Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է‚ որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները մասնավորապես՝ ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է‚ որ իրավասու մարմինների կողմից հաշվի կառնվեն նշված չափանիշները Վարտգեզ Գասպարիի անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը քննարկելիս: