Վարչապետը պաշտոնապես փորում է սուպերնախարարի տակը
ՀՀ պաշտոնյաների անձնական հարաբերությունները իրենց պատվավոր տեղն են գտնում պաշտոնական հարաբերություններում: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին կամ նրա մերձավորներին պատկանող «Յուքոմ» ընկերության համար փետրվարի 11-ի կառավարության նիստի օրակարգում էր արոտնություների հարցը, որը մինչև նիստի սկսվելն այլևս օրակարգում չէր:
Այսօրվա նիստում ևս նախատեսված էր «Յուքոմ»-ին արտոնություններ տրամադրելու հարցը, որը ևս անհասկանալի պատճառներով հանվել է: Վերջին շրջանում շատ է խոսվում Գագիկ Խաչատրյանի և Հովիկ Աբրահամյանի լարված հարաբերությունների մասին, իսկ որ այդ վատ հարբերությունները հին պատմություն ունեն` շատ է խոսվել:
Հատկապես 2016թ-ի բյուջեի քննարկման շրջանակներում այդ հարաբերությունները վատթարացավ, երբ Գագիկ Խաչատրյանը Ազգային ժողովում առանց վարանելու քննադատեց Հովիկ Աբրահամյանի վարած տնտեսական քաղաքականությունը:
Հավելենք նաև, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բաժանման ֆոնին, խոսվում է նաև ֆինանսների նախարարությունից առանձնացնելու հարկային և մաքսային կառույցները, որի համատեղումն, ի դեպ, այնքան էլ տրամաբանական չէր:
Այս ֆոնի վրա, շարունակենք «Յուքոմ»-ին երկու անգամ արտոնություններ չտրամադրելու վարչապետի քաղաքականության մասին:
Չի բացառվում, որ վաղը հարկային և մաքսային ծառայություները առանձնանան ֆինանսների նախարարությունից:
Իսկ դրանով Հովիկ Աբրահամյանը կարող է գլխավոր նապաստակին խփել` պաշտոնապես փորել սուպերնախարարի տակը: