Փաշինյանը ԱԺ-ից վերջնագիր է ներկայացրել Սրբազանի շարժմանը՝ ուղիղ հրահանգ տալով ուժային մարմիններին
![Փաշինյանը ԱԺ-ից վերջնագիր է ներկայացրել Սրբազանի շարժմանը՝ ուղիղ հրահանգ տալով ուժային մարմիններին](/timthumb.php?src=disc/22-05-24/d0f3c730b55c682e1b152c4ff567c9ed.jpg&w=780)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Այսօր խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը վերջնագիր է ներկայացրել Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը, ինչը լայնածավալ ռեպրեսիաների դիմելու ուղիղ հրահանգ է իրավապահ, ուժային մարմիններին:
Քաղաքական լուծումների փոխարեն՝ Փաշինյանը որոշել է գնալ էսկալացիայի և բռնությունների ճանապարհով:
Ներքաղաքական ողջ լարվածության և դրա արտաքին ու ներքին հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Փաշինյանը»։