Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ մայրն ու նրա 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Խորենացի և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի մայրն է և նրա երկու անչափահաս երեխաները։