Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ճանապարհին պայթեցման աշխատանք կլինի․ այն ժամանակավոր փակ է լինելու
![Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ճանապարհին պայթեցման աշխատանք կլինի․ այն ժամանակավոր փակ է լինելու](/timthumb.php?src=disc/22-05-24/4fd16abd3ffe208ef25ee6de00eda21e.jpg&w=780)
Մայիսի 23-ին ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։
Տեղեկացնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Խնդրում ենք չանհանգստանալ։