Բաքվի և Երևանի հաշտության պայմանագիրը դրական հետևանքներ կունենա. Թուրքիայի ԱԳ նախարար
![Բաքվի և Երևանի հաշտության պայմանագիրը դրական հետևանքներ կունենա. Թուրքիայի ԱԳ նախարար](/timthumb.php?src=disc/22-05-24/5e2ceb857df541a369f14f5a27a74b7a.jpg&w=780)
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը դրական հետևանքներ կունենա ողջ Հարավային Կովկասի համար։ Այդ մասին Թյուրքական երկրների խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»,- Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրք նախարարը։