Դիլիջանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։
Մասնավորապես՝
խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից,
առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների վրա անցանկալի բորբոսի առաջացումը,
բացակայել են ձեռքերի և հումքի համար նախատեսված լվացարանները, արհեստական օդափոխության համակարգը, չի կանխվել աղտոտված օդի ներթափանցումը։
Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։