Գործընկերների հետ այցելել ենք Իրան Իսլամական Հանրապետության դեսպանատուն. Իշխան Սաղաթելյան
Գործընկերների հետ այցելել ենք Իրան Իսլամական Հանրապետության դեսպանատուն, որտեղ ցավակցական գրառում եմ կատարել ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու առիթով բացված սգո մատյանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: