Բագրատ Սրբազանն անդրադարձել է Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներին, թե՝ կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան․․․
Այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած սպառնալիքներին, թե՝ եթե ընդդիմադիրները չափը չճանաչեն՝ կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն։
«Դա պարզ պատկեր է, թե մենք ինչ ենք ուզում՝ իրենք ինչ են ուզում»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ սա է նրանց վարքագիծը, որը գուցե թաքնված էր, բայց այժմ դրսևորվում է։
Նա նկատում է, որ իրավական համակարգը պետք է արձագանքի այս հայտարարությանը, բայց միևնույն ժամանակ նաև նշում է, որ իրավական համակարգը նման հայտարարություններին չի արձագանքում։
«Իրավական համակարգն ինչի՞ն է արձագանքել, որ դրան արձագանքի։ Օրինակ, որ մեզ գործակալ են ասել՝ արձագանքե՞լ է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հորդորելով արձագանքել ՔՊ-ականների հնչեցրած բոլոր հայտարարություններին։