Թուրքիան տեղեկատվական արշավ է սկսել Սրբազան շարժման դեմ. թյուրքագետ
![Թուրքիան տեղեկատվական արշավ է սկսել Սրբազան շարժման դեմ. թյուրքագետ](/timthumb.php?src=disc/22-05-24/15d80b27d3b774c883d83277053a2604.jpg&w=780)
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրքիան պայքարում է Սրբազան շարժման դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»:
Հոդվածում նշվում է, որ իբր թե հենց հայերը` սփյուռքի օժանդակությամբ սպանելու են Բագրատ սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա:
Սա, փաստացի, կարելի է համարել տեղեկատվական արշավ Բագրատ սրբազանի և նրա գլխավորությամբ սկսված ժողովրդական շարժման դեմ, ինչպես նաև անթաքույց սպառնալիք` հաշվի առնելով պարբերականի սեփականատիրոջ անձը»: