Պետք է քաղաքական գործընթացներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը. Վիզլերը՝ ՀՀ ԱԺ-ում (տեսանյութ)
Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը՝ մայիսի 22-ին ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում: Նա նշել է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը հավատարիմ է զարգացնելու երկկողմանի տնտեսական հարաբերություններ, ինչպես նաեւ խորացնելու ԵՄ-Հայաստանի կապերը:
Մանրամասները՝ տեսանյութում: