«ՀայաՔվեի» անդամներն այցելել են Իրանի դեսպանություն և գրառումներ արել սգո մատյանում
«ՀայաՔվեի» խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Վահե Դարբինյանը, Արմեն Մանվելյանը և Սամվել Հակոբյանն այսօր այցելել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն և գրառումներ արել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական ավիավթարի առիթով բացված սգո մատյանում: Այս մասին հայտնում են «ՀայաՔվեից»: