Կառավարությունում ՄԻՊ-ին «տեղը չեն բերել»
Այսօր կառավարության հերթական նիստին անվտանգության աշխատակիցները չեն ճանաչել Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանին և նրան ներս չեն թողել, մինչև որ պաշտոնյան ներկայացրել է անձը հաստատող փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ԱԺ-ն 96 կողմ ձայներով Արման Թաթոյանին ընտրեց Մարդու իրավունքների նոր պաշտպան: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն դեռ ժամանակ է հարկավոր մարդու իրավունքների ոտնահարումների մասին խոսելու համար: Վերջինս չէր համաձայնել լրագրողների այն դիտարկմանը, որ խորհրդարանում իր թեկնածությանը կողմ քվեարկած պատգամավորների մի մասը նրա անուն, ազգանունն անգամ չգիտի:
Չնայած նրան, որ նա արդարադատության փոխնախարար է եղել, անգամ կառավարությունում վերջինիս «տեղը չեն բերել»: