ԱՄՆ-ը կոչ է անում ԵՄ-ին տնտեսական պատերազմ սկսել Չինաստանի հետ
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Ֆրանկֆուրտում կոչ է արել ԵՄ-ին առևտրային պատերազմ սկսել Չինաստանի դեմ՝ սահմանափակելու էժան չինական տեխնոլոգիաների արտահանումը, որը հիմնականում կապված է հողմային տուրբինների և արևային մարտկոցների հետ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արդեն հաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ միանալ ԱՄՆ-ին՝ չինական էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու հարցում։
Յելենը նաև ասել է, որ ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցներ կկիրառի այն բանկերի նկատմամբ, եթե դրանք նպաստեն ռուսական ռազմական գործողություններին:
«Ես հորդորում եմ այստեղ ներկա բոլոր կառույցներին ավելի մեծ միջոցներ ձեռնարկել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերի նկատմամբ»,- ընդգծել է Ֆինանսների նախարարության ղեկավարը։