Կոնգրեսը պահանջում է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենք կիրառել Ռուսաստանի տարածքում
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ պահանջելով Ուկրաինային թույլ տալ օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքը՝ Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար։
Նամակն ուղարկվել է Խարկովի ուղղությամբ իրավիճակի վատթարացման ֆոնին, որտեղ ԱՄՆ-ն սահմանափակել է ուկրաինական կողմին ամերիկյան զենքի օգնությամբ ռուսական զորքերը հետ մղելու հնարավորությունը», ասվում է նամակում։
«Ուկրաինացիները չկարողացան պաշտպանվել ԱՄՆ վարչակազմի ներկայիս քաղաքականության պատճառով: Չափազանց կարևոր է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի ռազմական ղեկավարներին տրամադրի ռազմական գործողությունների մի ամբողջ շարք իրականացնելու թույլտվություն»,- ասել են կոնգրեսականները: