Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին Պաղեստինի ճանաչման պատճառով
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հրամայել է անհապաղ հետ կանչել Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին խորհրդակցությունների համար՝ Պաղեստինը ճանաչելու որոշման ֆոնին:
«Ես հրամայել եմ անհապաղ հետ կանչել Իսրայելի դեսպաններին Իռլանդիայում և Նորվեգիայում խորհրդակցությունների համար՝ հաշվի առնելով այդ երկրների՝ Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները», - գրել է Կացը:
Նախարարը հավելել է, որ նման որոշումները կհանգեցնեն սարսափելի հետեւանքների:
Հավելենք, որ Իռլանդիան և Նորվեգիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ երեկ և այսօր ճանաչել են Պաղեստին պետությունը: