Իսպանիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը
Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին:
Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում:
«Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում հավանություն կտա Պաղեստին պետության ճանաչմանը»,- ասել է նա։