Ռուսաստանը սկսել է միջուկային զորավարժությունները
Ռուսաստանը սկսել է իր նախապես հայտարարված միջուկային զորավարժությունները։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը նշել է, որ այս կերպ Կրեմլը հույս ունի ազդել Ուկրաինայի վերաբերյալ Արևմուտքի որոշման վրա:
ISW զեկույցը հիշեցնում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ մայիսի 21-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրթիռային ուժերը սկսել են միջուկային զենքի կիրառմամբ ոչ ռազմավարական զորավարժությունների առաջին փուլը։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վարժանքներ կանցկացնեն նաև «Իսկանդեր» և «Կինժալ» բալիստիկ հրթիռներով, հայտնում է ՊՆ-ն։