Նորվեգիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը
Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու մասին:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։
1974 թվականին ՄԱԿ-ը վերահաստատեց Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման, ազգային անկախության, ինքնիշխանության և փախստականների վերադարձի անօտարելի իրավունքները։ 1988 թվականին հռչակվեց Պաղեստին պետությունը, որը մասամբ ճանաչված է։