Էրդողանը չեղյալ է հայտարարվել մոբիլիզացիայի և ռազմական դրության մասին կանոնադրությունը
Թուրքիայում վերացվել է զորահավաքի և ռազմական դրության կանոնադրությունը։ Համապատասխան հրամանագիրը նախօրեին՝ մայիսի 21-ին, ստորագրել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Փոփոխությունն ուղղված է օրենսդրական դաշտը ժամանակաշրջանի պահանջներին համապատասխանեցնելուն, ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի Հանրապետության դեմ պատերազմի ու ապստամբության դեպքում երկրի նախագահը լիազորված է հայտարարելու մասնակի մոբիլիզացիա։