Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությունը, ովքեր մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Ըստ տեղեկությունների՝ երթին մի քանի հազար մարդ է մասնակցում։ Ճնշող մեծամասնությունը սև հագուստ է կրում:
Նշվում է, որ հուղարկավորության թափորը կանցնի Իրանի այլ քաղաքներում։ Թավրիզից հետո զոհվածների մարմիններով դագաղները կուղարկվեն Թեհրան՝ մայրաքաղաքի մզկիթում ընդհանուր թաղման աղոթքի։
Ռաիսիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում՝ Իմամ Ռեզա դամբարանում։