Իսրայելը սպանել է Հեզբոլլահի հրթիռային ուժերի ղեկավարին
Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածով ոչնչացրել է Լիբանանի ափամերձ հատվածում գտնվող Հեզբոլլահի հրթիռային ուժերի հրամանատարին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի օրը, Լիբանանի Տյուր շրջանում, Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել և սպանել է Քասեմ Սաքլաուին՝ ափամերձ հատվածում Հեզբոլլահի հրթիռային ուժերի հրամանատարին: Սաքլավին պատասխանատու էր ափամերձ հատվածից Իսրայելի վրա բազմաթիվ հրթիռային հարձակումների պլանավորման և իրականացման համար,- ասված է հայտարարության մեջ։
Բանակը նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում Հեզբոլլահի կողմից Արևմտյան Գալիլեայի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռներ ընկել են անմարդաբնակ վայրերում։