Ռայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. Hurriyet
Ինքնաթիռի վթարը, որի հետևանքով զոհվեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, կարող էր լինել Իսլամական Հանրապետությունում իշխանության համար ներքաղաքական պայքարի հետևանք։ Այս մասին ասվում է թուրքական Hurriyet թերթի հրապարակման մեջ։
Հրատարակության սյունակագիր Աբդուլքադիր Սելվիի խոսքով՝ Իրանում իշխանության համար պայքար է ընթանում՝ կապված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ծեր տարիքի հետ։ Ռաիսին, նրա կարծիքով, այս պաշտոնի ամենահավանական հավակնորդներից մեկն էր, սակայն Խամենեիի շրջապատը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հոգևոր առաջնորդի որդուն՝ Մոջթաբա Խամենեին։
Թուրքական հրատարակության հրապարակման մեջ նշվում է նաև, որ աղետի մեկ այլ վարկած կարող է կապված լինել այն բանի հետ, որ Ռաիսին հանդես է եկել Ադրբեջանի հետ մերձեցման օգտին։
Սելվիի խոսքով՝ Իրանը կհաղթահարի նոր փորձությունը: