Սահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան խոսել է Ժնևում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ իր վերջին հանդիպման մասին։
Գաֆարովայի խոսքով` հանդիպմանը քննարկվել է երկու երկրների խորհրդարանների ներդրումը խաղաղ գործընթացում։
Նշենք, որ 2024 թվականի մայիսի 16-ին Ժնևում Խորհրդարանների նախագահների VI համաշխարհային համաժողովի կազմկոմիտեի 1-ին նիստի շրջանակներում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը։