Ֆրանսիան պաշտպանել է Նեթանյահուի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը
Ֆրանսիայի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել Հաագայի Միջազգային քրեական դատարանին, որի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հանդես է գալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան երեք առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրելու օգտին։
Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան աջակցում է Միջազգային քրեական դատարանին, նրա անկախությանը և անպատժելիության դեմ պայքարին բոլոր հանգամանքներում:
Արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ Ֆրանսիան դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին և ընդգծել, որ շարժումն ինքը փաստագրել է իր հարձակումները խաղաղ բնակչության վրա։