Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)
Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով, հայտնում է Türkiye թերթը։ Ըստ թերթի աղբյուրների՝ վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և այլ անձինք։ Նրանք ի սկզբանե Ադրբեջանից Իրան պետք է թռչեին երկրորդ ուղղաթիռով։
Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարության մեջ նշել է, որ Անկարայի իշխանությունները կործանված ուղղաթիռից ազդանշաններ չեն ստացել։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի օդային տարածքը գտնվում է Թուրքիայի ծովային և օդային որոնողափրկարարական կենտրոնի պատասխանատվության տակ, ուստի տեղացի դիսպետչերները վերահսկում են տարածաշրջանի բոլոր ազդանշանները, այդ թվում՝ Ռաիսիի ուղղաթիռից։