Բրազիլացի ֆուտբոլիստների աշխատավարձը չի գերազանցում 250 դոլարը
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան կիսվել է տեղացի խաղացողների աշխատավարձի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներով, տեղեկացնում է «O Globo»-ն:
Ինչպես հայտնի է, բրազիլացի ֆուտբոլիստների 82.4 տոկոսն ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան ամսական 1000 ռեալը (252 դոլար): Այդ աշխատավարձն աննշան կերպով է գերազանցում երկրում նվազագույն աշխատավարձը 221.5 դոլար:
Ուսումնասիրությանը մասնակցել են 28203 ֆուտբոլիստներ, որոնցից միայն մեկն էր ամսական ստանում 500 հազար ռեալ: