ՀՀԿ-ՀՅԴ «Համագործակցության համաձայնագիրը» պլենումի տեքստ է հիշեցնում
«ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության համաձայանգիրն ընդամենը վերադասավորում է, լծակների վերաբաշխում, նախագահ-վարչապետ ՀՀԿ-ՀՅԴ փոխահրաբերությունների արտացոլում»,- newspress.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ համաձայանագրի տեքստն էլ ընդամենը վերաբաշխումների ժողովրդավարական դիզայն է, որում առկա բառերը հիշեցնում են պլենումի ժամանակահատվածի տեքստերը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ՀՅԴ-ն այս համագործակցությամբ հնարավորություն է ստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ «թիվ նկարել»:
Արմեն Բադալյանի դիտարկմամբ` իշխանությունները, եթե ցանկանային, առանց Դաշնակցության էլ կարող էին փոփոխություններ անել, այնպես որ համագործակցությունը զգալի ոչինչ չի տալու: