Վլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարին
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրի ղեկավարն իր խորին ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մի շարք այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ լավ էր ճանաչում և գնահատում Իրանի ղեկավարին որպես վստահելի գործընկերոջ, ով հսկայական ներդրում է ունեցել Մոսկվայի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Մոխբերն իր հերթին անկեղծ երախտագիտություն է հայտնել Պուտինին երկրի համար դժվար օրերին աջակցության խոսքերի համար։
Քաղաքական գործիչները ընդգծել են պետությունների միջև համապարփակ փոխգործակցության հետագա ամրապնդման իրենց փոխադարձ ցանկությունը։