Փրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անց
Իրանցի պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր են հասել փրկարարները ազդանշան ստանալուց 40 րոպե անց:
Այս մասին ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Կոլիվանդը:
«Ուղղաթիռի ազդանշանի հայտնաբերման պահից մինչև կործանման վայր հասնելը 40 րոպե է անցել», - մեջբերում է Կոլիվանդի խոսքը IRNA գործակալությունը:
«Կարմիր մահիկի փրկարարները ծովի մակարդակից 2,5 կիլոմետր բարձրության վրա հայտնաբերել են ուղղաթիռի բեկորներ, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ բոլոր ուժերից և ստորաբաժանումներից»,- նշել է Կոլիվանդը։
Նա ընդգծել է, որ որոնողական աշխատանքներն իրականացրել են իրանցի փրկարարները: