Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմ
Չինաստանը ներառել է ամերիկյան Boeing-ի, General Atomics Aeronautical Systems-ի և General Dynamics Land Systems-ի պաշտպանական և տիեզերական ստորաբաժանումները «անվստահելի ձեռնարկությունների» ցանկում:
Այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
Պատժամիջոցների տակ գտնվող ձեռնարկություններին արգելվում է նոր ներդրումներ կատարել Չինաստանում, իսկ նրանց ղեկավարների մուտքը երկիր արգելված է:
Նշվում է, որ պատժամիջոցների ցանկը կընդլայնվի: