Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը չի խանգարի իրանցի դիվանագետներին միջազգային ասպարեզում պաշտպանել երկրի շահերը։
Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Անկասկած, այս նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական համակարգին պաշտպանել ազգային շահերը և կենտրոնանալ տարածաշրջանային և միջազգային հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության խաղացած արդյունավետ և կառուցողական դերի վրա»,- ընդգծվում է տեքստում։