Ես հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի Խամենեիին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Իրանին՝ ավիավթարի հետևանքով իր գործընկեր Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Հեռագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Ռուսաստանի ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Նա կատարվածն անվանել է մեծ ողբերգություն։
Պուտինը նշել է, որ Ռաիսիի հետ մի քանի անգամ հանդիպելու հնարավորություն է ունեցել։ «Ես հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը»,- խոստացել է նախագահը։
Նա Ռաիսիի ընտանիքին և ողջ Իրանի ժողովրդին մաղթել է հոգեկան տոկունություն՝ ծանր, անդառնալի կորստի առջև։