Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ:
Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Նախագահ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին՝ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից խորը ցավակցություն հայտնելով ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռաիսիի մահվան կապակցությամբ»,- ասել է Վան Վենբինը: