Լիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Լիբանանում պաշտոնական եռօրյա սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահվան կապակցությամբ: Այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ։
«Պաշտոնական սուգ է հայտարարված ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը»,- ասվում է նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Լիբանանում եռօրյա սգո ընթացքում կխոնարհվեն ազգային դրոշները, կճշգրտվեն ռադիո-հեռուստաալիքների հաղորդումները։