Մենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավարությանը երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկցողների ողբերգական մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Մոսկվան միշտ կհիշի նրանց որպես իր ընկերների, ովքեր հսկայական ներդրում ունեն երկկողմ հարաբերություններում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իսլամական Հանրապետության իսկական հայրենասերների, ովքեր հաստատակամորեն պաշտպանել են իրենց պետության շահերը և իրենց կյանքը նվիրաբերել հայրենիքին անձնուրաց ծառայությանը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտնի էին որպես մեր երկրի իսկական, վստահելի բարեկամներ, նրանք դերակատարություն ունեցան ռուս-իրանական փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում, և այդ գործընկերությունը անգնահատելի է», - ասված է Լավրովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում: