Էրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխությունները
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո պատրաստվում է իր պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին:
Այս մասին հայտնում է Econom թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ի ընտրություններից հետո հայտարարել է, որ կառավարությունը դասեր կքաղի անցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից։ Այս ընտրություններում Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։
Նշվում է, որ փոփոխությունները տեսանելի կլինեն մոտ ապագայում: