Իսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Իսրայելը կապ չունի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան հետ: Այդ մասին Reuters-ին հայտնել է իսրայելցի պաշտոնյան:
«Դա մենք չէինք», - մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը, ով ցանկացել է անհայտ մնալ:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։
Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է տեղեկություններն այն մասին, որ նախագահը և նրա պատվիրակությունը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։