Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
Նշվում է, որ բացի նախագահից ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: