Այս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են.
1. Ինչպե՞ս հիմնավոր կերպով ներկայցնել տեղի ունեցածը սեփական հասարակության և միջազգային հանրության համար՝ երկրի դեմ արդեն իսկ իրականացվող հիբրիդային գրոհներին առավելագույնս բարեհաջող կերպով դիմագրավելու համար։
2. Հաշվարկել՝ ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի, որ, այնուամենայնիվ, տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ...
Գուցե նաև սրանով է պայմանավորված վարվող տեղեկատվական մարտավարության անորոշությունը և ժամանակ ձգելու անհրաժեշտությունը...»: