Լարսն այսօր բաց է
Փետրվարի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վայք–Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: