Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվել է Միլանի քաղաքապետարանում։ Միլանյան թիմի խաղացողները, մարզիչներն ու ղեկավարներն արժանացել են Սուրբ Ամբրոջիոյի անվան ոսկե մեդալների՝ քաղաքին մատուցած ծառայությունների համար։ Ընդունելությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: