Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ․ Գառնիկ Դանիելյանը Կիրանցում է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ։
Գյուղացիները բողոքում են, քանի որ սահմանազատման գործընթացի հետեւանքով գյուղի մի մասը՝ մասնավորապես, կամուրջը, ճանապարհը, նաեւ որոշ բնակելի տներ անցնում են թշնամու վերահսկողության տակ։ Երեկ երեկոյան Կիրանց է գնացել նաեւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Ինձ հետ զրույցներում կիրանցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որեւիցե խոսակցություն»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է պատգամավորը։